Օդային փառատոն և համերգ Ստեփանակերտում՝ չնայած չորս զոհերին և վիրավորներին

Ստեփանակերտում այսօր կազմակերպվել է օդային փառատոն, որին հետևել է հանդիսություն և համերգ։ Փառատոնը և հանդիսությունը կազմակերպվել են՝ չնայած այն հանգամանքին, որ նախորդ մեկ օրվա ընթացքում ադրբեջանական կողմի կրակի արդյունքում չորս զինծառայող զոհվել է, երկուսը՝ ծանր վիրավորվել։

Կարդացեք նաև՝

Արցախում հակառակորդի կրակից երեք զինվոր է զոհվել

Նարեկ Տիգրանի Գասպարյան․ 4-րդ զոհը Արցախում՝ երկու օրվա ընթացքում

Արցախից Երևան է տեղափոխվել երկու վիրավոր զինծառայող

Ինչպես հաղորդում է Արցախպրեսը, ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության և «Յելլ Էքստրիմ պարկ» ընկերության նախաձեռնությամբ հունիսի 17-ին, Ստեփանակերտի օդանավակայանում կազմակերպվել է օդային փառատոն:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Յելլ Էքստրիմ պարկ» ընկերության համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանն ասել է, որ միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեն Ստեփանակերտի օդանավակայանից զբոսաշրջային թռիչքներ կատարել երկտեղանի ինքնաթիռով, պարապլանով և օդապարիկով: «Միջոցառման նպատակն է Արցախում զարգացնել զբոսաշրջության ոլորտը, բարձրացնել տեղեկացվածությունը Արցախի թեթև ավիացիայի ներուժի մասին, աշխուժացնել երիտասարդական կյանքը, նպաստել երիտասարդության ազատ ժամանցի և առողջ ապրելակերպի կազմակերպմանն ու խրախուսել հետաքրքիր բիզնես նախագծերի իրականացումը»,- ասել է Չիբուխչյանը:

«Մենք բացի պատմամշակութային զբասաշրջությունից ունենք նաև արկածային տուրիզմ»,- ասել է Արցախի էկոնոմիկայի նախարար Սերգեյ Շահվերդյանը։Արցախի էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանն էլ ասել է, որ միջոցառումների նպատակը զբոսաշրջության զարգացումն է: «Մենք ուզում ենք ցույց տալ, որ սա Հայաստանի մի մասն է, որտեղ ընթանում է բնականոն կյանք, երիտասարդությունը զվարճանում է, նաև այն, որ մենք բացի պատմամշակութային զբոսաշրջությունից ունենք նաև արկածային տուրիզմ»,- ասել է Ս. Շահվերդյանը: