Ժիրայր Մելիքսեթյանը 11 տարվա ընթացքում ստեղծել է Քարի լիճը, որ գտնվում է Տավուշի մարզի Հովք գյուղի մոտ։ Նա պատմում է լճի, բնության ու իր փոխհարաբերությունների մասին։
Գործի մարդը. Քարի լճի արարիչը
Post navigation
Posted in:
Ժիրայր Մելիքսեթյանը 11 տարվա ընթացքում ստեղծել է Քարի լիճը, որ գտնվում է Տավուշի մարզի Հովք գյուղի մոտ։ Նա պատմում է լճի, բնության ու իր փոխհարաբերությունների մասին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը։ Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։ Ըստ հաղորդագրության՝ Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի զարգացումները, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման հարցը: «Այս համատեքստում վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը»,- տեղեկացնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։ *** Oգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները Արցախի պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ կիրառել են նռնականետեր և ԱԹՍ-ներ։ Ադրբեջանի սադրանքի հետևանքով զոհվել է ՊԲ երկու զինծառայող, ևս 19 […]
Վերջին շրջանում հայ-իրանական պետական սահմանի հատվածում ստեղծվել է լարված օպերատիվ իրավիճակ, որը պայմանավորված է Իրանից Հայաստան թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի (հաշիշ, մեթամֆետամին, հերոին) ապօրինի տեղափոխման փորձերի ավելացմամբ: Այս մասին «Լուրերին» հայտնել են Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունից։ Նշվում է, որ բացի այդ՝ արձանագրվում են ծայրահեղական և ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից Հայաստանի պետական սահմանի խախտման դեպքեր։ 2021 թ․ Մեղրիի սահմանապահ ջոկատի հատվածում ռուս սահմանապահները ձերբակալել են երկու զինյալներ՝ զենքով, նռնականետներով և մեծ քանակությամբ զինամթերքով, որոնք ապօրինի կերպով մուտք էին գործել Իրանից: «Հայաստանի անվտանգության ապահովման նպատակով, «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի համաձայն, ՀՀ կառավարության, Ազգային անվտանգության ծառայության և այլ իրավասու […]
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր՝ օգոստոսի 8-ին, Անկարայում Թուրքիայի դեսպանների 13-րդ համաժողովի բացմանը Հայաստանին նախազգուշացրել է «հետագա սադրանքների» անթույլատրելիության մասին։ «Թուրքիան հանդես է գալիս արդարության օգտին, այդպես էր նաև ղարաբաղյան հարցում։ Մենք տասնյակ տարիներ հայտարարել ենք ադրբեջանական հողերի օկուպացիայի անթույլատրելիության մասին», – ասել է Չավուշօղլուն, հաղորդում է Anadolu գործակալությունը: Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո Անկարան շարունակում է ջանքեր գործադրել Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելու, համագործակցության մթնոլորտ ձևավորելու ուղղությամբ: «Մենք կրկին զգուշացնում ենք Հայաստանին հետագա սադրանքների անթույլատրելիության մասին։ Մեր երկիրը ոչ մի երկրի թշնամի չէ. բոլոր նրանք, ովքեր հակառակն են պնդում, կողմնակալ են»,- նշել է Չավուշօղլուն:
Ներքևի լուսանկարներում Լաչին քաղաքը շրջանցող ճանապարհի հատվածն է Արցախի Բերդաձորի շրջանում։ Առաջին լուսանկարն արել եմ հուլիսի 24-ին՝ Ղարաբաղ գնալիս, երկրորդը՝ հուլիսի 30-ին՝ Ղարաբաղից վերադառնալիս։ Երկրորդ լուսանկարում արդեն երևում է, որ ճանապարհն ասֆալտապատված է և պատրաստ օգտագործման։ Ամփոփենք, թե ինչ տեղի ունեցավ նախորդ շաբաթ և ինչու։ Օգոստոսի 1-ին Ադրբեջանը խախտեց շփման գիծը Մարտակերտի շրջանի հյուսիսարևմտյան հատվածում և հարավում՝ Լաչինի միջանցքի ուղղությամբ։ Երեք օր տևած բախումների արդյունքում հայկական կողմն ունի առնվազն երկու զոհ, երկու տասնյակ վիրավոր։ Օգոստոսի 2-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքով երթևեկությունը նոր ճանապարհով կազմակերպելու պահանջ է ներկայացրել։ Ավելի վաղ՝ հունիսի 30-ին, Արցախի նախագահը հայտարարել էր, […]
Արտահիվանդանոցային դիահերձարանների գործունեությունը սեպտեմբերից կդադարեցվի։ Ոլորտի տնտեսվարողները որոշումը համարում են ապօրինի։ Օրենսդրական փոփոխության հեղինակները որոշումը հիմնավորում են նշված կազմակերպությունների նկատմամբ վերահսկողության բացակայությամբ, ՀՀ-ում դիահերձումների բարձր ցուցանիշներով, թերի ախտորոշումներով և մահերի վիճակագրության աղավաղմամբ։ Թեմայի շուրջ ՍիվիլՆեթը զրուցել է ոլորտի տնտեսվարող Արա Պետրոսյանի, «Կլինիկական ախտաբանների և բջջաբանների հայկական ասոցացիա»-ի նախագահ Արմեն Մխիթարյանի, «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ-ի ղեկավար Ծաղիկ Վարդանյանի և Առողջապահության նախարարության ախտաբանության գծով խորհրդական Հասմիկ Զաքարյանի հետ։
Վերջին մեկ շաբաթում Հայաստանում կատարվել է 4 115 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1 849 նոր դեպք։ Դրական է եղել կատարված թեստերի 44,9 տոկոսը։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։ Նույն ժամանակահատվածում առողջացել է 1 352 մարդ, գրանցվել մահվան 2 դեպք։ Վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուսի թվերը կրկին աճել են։ Օգոստոսի առաջին շաբաթվա ընթացքում հաստատվել է 5 անգամ ավելի դեպք՝ նախորդ ամսվա առաջին շաբաթվա համեմատ։ Մասնավորապես, հուլիսի 4-10-ի ընթացքում հաստատվել էր կորոնավիրուսի 354 նոր դեպք, օգոստոսի 1-7-ը՝ 1 849 դեպք։
Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարությունները հերքում են Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունները, թե հայկական կողմերը կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, հայտարարելով, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները նախորդ մի քանի օրերին գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի մի քանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը»,- ասված է Հայաստանի պաշտպանական գերատեչսության հաղորդագրությունում։ Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։ Արցախի պաշտպանության բանակը ևս հերքում է ադրբեջանական կողմի հաղորդագրությունը։ Ըստ ՊԲ-ի՝ որոշ ուղղություններում հենց ադրբեջանական զինուժն է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ «Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ էական միջադեպեր չեն արձանագրվել։ Չնայած […]
ԹԱՄԱՐ ԹԻՒՖԷՆԿՃԵԱՆ «Կիւլպէնկեան» hիմնարկութիւնը, գործակցաբար Արեւելեան Ամերիկայի Հայոց թեմի Ուսումնական խորհուրդին՝ նախաձեռնած է յատուկ ծրագիրի մը, որ կը կոչուի «Մանկավարժական նորարար առցանց ծրագիր սփիւռքահայ ուսուցիչներու համար»: Ծրագիրը կը միտի Սփիւռքի զանազան գաղութներու հայ ուսուցիչները վերապատրաստելու՝ նորարարական մեթոտներով հայերէն դասաւանդելու համար: Այս իմաստով, մօտաւորապէս տարիէ մը ի վեր, ամէն շաբաթ «Զում» հարթակի միջոցաւ կը միանան Սփիւռքի միօրեայ եւ ամէնօրեայ հայկական վարժարաններու հայ ուսուցիչները՝ վերապատրաստուելու համար: Ուսուցիչները կը պատրաստուին նորարարական մեթոտներուն հետ քայլ պահելով, աշակերտին փոխանցելու մայրենի լեզուն եւ զայն դարձնելու իր սեփականը ու հարազատը: Այս ամէնօրեայ մարտահրաւէր մը է, զոր Սփիւռքի մէջ ապրող եւ գործող իւրաքանչիւր հայ ուսուցիչ կը դիմագրաւէ՝ հայ […]