Միկրոավտոբուսի վթար Մոսկվա-Երևան ճանապարհին․ 1 զոհ և տուժածներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է, որ հունիսի 18-ին, ժամը 14.13-ին տեղեկություն է ստացվել, որ Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում` Մոսկվա-Երևան ավտոճանապարհի 133-րդ կմ-ին, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան և երթուղային միկրոավտոբուսը:

Ըստ նախնական տվյալների՝ պատահարի հետևանքով մահացել է 1, տուժել՝ 6 քաղաքացի, որոնց թվում կան ազգությամբ հայեր: Տվյալները ճշտվում են: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Life.ru-ի տեղեկություններով՝ միկրոավտոբուսում շուրջ 17 մարդ է գտնվել:

Մեկնաբանել