Մայրը պայքարում է բանակում արդեն երկրորդ որդու առողջությունը փրկելու համար

Օրերս Արցախից Երևան տեղափոխված երկու վիրավոր զինծառայողների վիճակը կայուն ծանր է։ ՍիվիլՆեթը խոսել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետ Գայանե Հովհաննիսյանի, ինչպես նաև վիրավոր զինվորներից Արմեն Վարդանյանի մոր հետ։ Արմենի մայրը՝ Մարիամը, նշում է, որ իր ավագ որդին բանակում վթարի էր ենթարկվել, և յոթ ամիս բուժվելուց հետո նրան կրկին բանակ են տարել։ Այժմ Մարիամը պայքարում է կրտսեր որդու՝ Արմենի առողջությունը փրկելու համար։

Մեկնաբանել