Սեպտեմբերի 1-ից հացը և միսը կտեղափոխվեն միայն սանիտարական անձնագրեր ունեցող փոխադրամիջոցներով

Այս տարվա սեպտեմբերի 1-ից հացը և միսը կտեղափոխվեն միայն սանիտարական անձնագրեր ունեցող փոխադրամիջոցներով: Վարչապետ Կարեն Կարապետյանը նախաձեռնությունը կարևոր է համարում։

Ըստ այդմ՝ սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցի հիգիենիկ, սանիտարահամաճարակային, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերի պահանջները պետք է համապատասխանեն սահմանված չափանիշներին:

2017թ. հունիսի 11-ից ուժի մեջ է մտել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից ընդունված՝ սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների սանիտարական անձնագրի օրինակելի ձևը և տրամադրման կարգը: Ըստ այդմ՝ սանիտարական անձնագիրը հավաստում է սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցի համապատասխանությունը հիգիենիկ, սանիտարահամաճարակային, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերի պահանջներին: Այն ներդրվելու է փուլային տարբերակով՝ մինչև 2020 թվականը, տրվելու է մեկ տարի ժամկետով և անվճար: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մեկնաբանել