Հինգ ամիսներին տնտեսական ակտիվությունն աճել է 6,4 տոկոսով

2017-ի 5 ամիսներին Հայաստանում գրանցվել է տնտեսական ակտիվության 6,4 տոկոս աճ։

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է մայիս ամսվա հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները։

Արտաքին առևտրաշրջանառությունը աճել է 23 տոկոսով։ Ընդ որում, աճել են թե՛ արտահանման, թե՛ ներմուծման ծավալները՝ համապատասխանաբար 21 տոկոսով և 24,4 տոկոսով։ Արդյունաբերական արտադրանքի ծավալները աճել են 14,4 տոկոսով։

11 տոկոսանոց աճ է գրանցվել ծառայությունների ոլորտում։

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը անկում է ապրել 3,5 տոկոսով, շինարարության ծավալները՝ 12 տոկոսով։

Փոխարենն աճել են էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 4,6 տոկոսով, իսկ ծառայությունները՝ 11 տոկոսով։

Մեկնաբանել