Իվանիշվիլին «իշեմիկ շոկ» ախտորոշմամբ բուժվում է Գերմանիայում

Վրաստանի նախկին վարչապետ, գործարար Բիձինա Իվանիշվիլին բուժում է անցնում Գերմանիայում՝ «իշեմիկ շոկ» ախտորոշմամբ, հաղորդում է «Գրուզիա օնլայն» կայքը։

«Խրոնիկա+» թերթի գլխավոր խմբագիր Էլիսո Կիլաձեն Ֆեյսբուքում գրել է, որ առաջիկա ամիսներին Իվանիշվիլին ամբողջությամբ մեկուսացվելու է։

Վերջինիս տեղեկացմամբ՝ ցանկացած ապրում՝ դրական կամ բացասական, կարող է ընդարձակ իշեմիկ կաթվածի հանգեցնել, ինչի պատճառով Իվանիշվիլին հեռացված է քաղաքականությունից։