«Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստը հետաձգվեց

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի գործով դատական նիստը: Ինչպես հայտնի էր, խմբի անդամներից Վարուժան Ավետիսյանի նկատմամբ սանկցիա էր կիրառվել, սակայն ընդմիջումից հետո Ավետիսյանը վերադարձավ դահլիճ:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանն արձանագրեց, որ նիստին ներկա չէ Ավետիսյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը և նշեց, որ նա հեռացել է առանց դատավորի թույլտվության, ինչն անհարգալից վերաբերմունք է դատարանի նկատմամբ:

ՍիվիլՆեթի լրագրողի փոխանցմամբ` խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավորը հայտարարեց, որ Շուշանյանի նկատմամբ սանկցիա կկիրառվի և պատասխանատվության համար կդիմեն փաստաբանների պալատ:

Սանկցիա կիրառվեց նաև խմբի անդամներից Արայիկ Խանդոյանի նկատմամբ` վեց ժամով հեռացնել դատարանից:

Նիստի վերջում դատավորն ասաց նաև, որ կարգադրիչների զեկույցով նիստին ներկա քաղաքացիները անհարգալից վերաբերմուքն են դրսևորել դատարանի նկատմամբ, որոնցից երկուսին տրվեց նախազգուշցում, իսկ մինչև դատական քննության ավարտը մեկը հեռացվեց նիստերի դահլիճից:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 28-ին, ժամը 11:00-ին:

Մեկնաբանել