Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել` մասնակցելու Բրյուսելում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ընդլայնված կազմով գագաթնաժողովին, այս մասին տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը

«Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու հունիսի 22-ին Բրյուսելում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ընդլայնված կազմով գագաթնաժողովին, որին հրավիրված են Եվրոպական միության և Արևելյան գործընկերության անդամ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարները»,- ասվում է հաղորդագրությունում: