ԱԺ-ն հավանություն տվեց կառավարության ծրագրին  

Ազգային ժողովն այսօրվա արտահերթ նիստում ընդունեց կառավարության 2017-22 թթ․ գործունեության ծրագիրը։ Կողմ քվեարկեց 64 պատգամավոր, դեմ՝ 31-ը, ձեռնպահ՝ ոչ ոք։ Դեմ քվեարկեցին ԵԼՔ և «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավորները։

ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե կառավարության ծրագիրը իրականում  լիներ ծրագիր կառավարության համար, գուցե և քննարկեին, թե ինչպես քվեարկեին․ «Սակայն քանի որ ծրագիրը վստահաբար ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի ծրագիրն է, իրենք միանշանակ դեմ են քվեարկելու»։

«Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանն էլ իրենց դեմ քվեարկելը պայմանավորեց կառավարության աշխատանքով՝ ասելով, որ մի շարք ոլորտներում կառավարությունը ձախողել է և չի ենթարկվել քաղաքական պատասխանատվության․ «Ծրագիրը, որը ներկայացրել եք, հետընթաց ծրագիր է, և մենք չենք կարող կիսել ձեր ծրագրի իրականացման պատասխանատվությունը։ Շատ տրամաբանական է, որ մենք դեմ ենք քվեարկելու ծրագրին»։

Կառավարության ծրագրի մի շարք դրույթներ՝  ծանոթացեք ՍիվիլՆեթի տեսանյութերում․