Մեկնարկել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավարությունը

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում մեկնարկել են Ադրբեջանում կալանավորված բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով նախնական դատական լսումները։ 

Իսրայելի, Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացի Լապշինը, որի գործով քննությունը վարում է Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների քննչական վարչությունը, գործում որպես մեղադրյալ է ներգրավված՝ Ադրբեջանի պետական սահմանի «ապօրինի հատման», «երկրի տարածքային ամբողջականության խախտմանն ուղղված բաց կոչերի» մեջ։ 

Լապշինը երկու անգամ՝ 2011 և 2012 թվականներին, այցելել է Լեռնային Ղարաբաղ, կոչեր է հնչեցրել Ղարաբաղի անկախությունը ճանաչելու վերաբերյալ։