Ղարաբաղյան թեման Ռուսաստանի ԱԳՆ-ի «ջանքերի օրակարգում է»․ Զախարովա

Ղարաբաղյան կարգավորման թեման մշտապես ռուսաստանյան ԱԳՆ-ի ջանքերի օրակարգում է․ մայիսի 22-ի ճեպազրույցին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով շփման գծում անհանգիստ վիճակի մասին հարցին։

Մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի արդյունքները՝ Զախարովան ասել է, որ նրանց հայտարարությունում արտացոլված է «այդ թվում ռուսաստանյան դիրքորոշումը»։ Հայտարարությունն, ըստ խոսնակի, «հրապարակված և հասանելի է համապատասխան կայքերում»։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը ղարաբաղյան հակամարտության հարցի քննարկմանը, ապա թեման, ըստ Զախարովայի, «մանրամասն չի քննարկվել»։

Շփման գծում անցյալ շաբաթ գրանցված լարվածության աճին անդրադարձել է նաև ԱՄՆ Պետքարտուղարությունը՝ «խոր մտահոգություն հայտնելով» և կոչ անելով կողմերին խուսափել սրացումից։