Արթիկում շենքի պատի փլուզման հետևանքով տարհանվել է 20 մարդ

Հունիսի 22-ին՝ ժամը 23:55-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Սասունցի Դավթի փողոցի թիվ 13 շենքի արտաքին պատը փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Հաղորդվում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 13 շենքի (կառուցված 1986 թ.) արևմտյան մասի ստորին հատվածում տեղի է ունեցել քարաթափում (մոտ 4 քմ), և արտաքին հատվածում առկա են մինչև 2 սմ հաստությամբ և մոտ 13 մ երկարությամբ ճաքեր. առկա է շինության փլուզման վտանգ։ Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը շենքի վտանգավոր հատվածից տարհանվել են թվով 20 բնակիչ, ևս 11 բնակիչ (4 անչափահաս) շարունակում են գտնվել շենքի անվտանգ հատվածում: Տուժածներ չկան: