573 անձ (172 ընտանիք) հիմնականում՝ Թալիշից, շարունակում են մնալ տեղահանված․ ՄԱԿ

2016թ. ապրիլին ԼՂ հակամարտության սրման արդյունքում ավելի քան 2000 մարդ, մեծամասնությամբ կանայք, երեխաներ և տարեց անձինք, ԼՂ-ից տեղափոխվեցին Հայաստան․ այսպիսի տվյալներ է բերում Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) գրասենյակը։

Ըստ հաղորդագրության, վերոհիշյալ անձանցից շատերը կացարան գտան բարեկամների կամ ընտանիքի ընկերների մոտ, ովքեր հիմնականում պատկանում են հասարակության ցածր խավին:

ԼՂ-ից տեղահանված անձանցից շատերն ի վիճակի եղան վերադառնալ. 2016թ. վերջին 573 անձ (172 ընտանիք), հիմնականում հակամարտությունից տուժած գյուղից՝ Թալիշից, շարունակում են մնալ տեղահանված: