Տեսախցիկների տուգանքներով՝ բնակարաններ զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքներին

Հայաստանի ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդի միջոցներն ուղղվելու են զոհված ու վիրավոր ազատամարտիկների, զինծառայողների բնակարանային կարիքների ապահովմանը։

Հունիսի 23-ին կառավարության նիստում փոփոխություններ ու լրացումներ կատարվեցին «Ճանապարհային ոստիկանության ծառայության արտաբյուջետային ֆոնդի ուղղություն սահմանելու» որոշման մեջ։  Այդ ֆոնդի միջոցները գոյանում են տեսախցիկների կողմից արձանագրված ճանապարհատրոնսպորտային խախտումների տուգանքներից։

«Յուրաքանչյուր տարի մենք բյուջետային ծրագրով լուծում ենք այդ հարցը 500 միլիոն դրամի շրջանակներում։ Մինչև այս տարվա վերջ բոլոր ընտանիքների բնակարանային հարցը լուծված է լինելու ողջ հանրապետությունով»,- նիստում հայտարարեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։