Ձորաղբյուր․ ջուրը դարձել է տարաձայնությունների աղբյուր

Երևանամերձ Ձորաղբյուր համայնքում ջրի շուրջ կրքեր են հասունանում։ Գյուղում ջուրը ստանում են պոմպերով՝ օրական երկու անգամ։ Պոմպերին մոտ տները ավելի շատ ջուր են ստանում, քան հեռու գտնվողները, որոնք ամսական վճարում են նույն գումարը՝ 3000 դրամ։ Խնդրի լուծումը կարող է լինել հաշվիչների տեղադրումը, սակայն բնակիչները չեն շտապում գնալ այդ քայլին, քանի որ այդ դեպքում ստիպված կլինեն ավելի շատ վճարել։

Մեկնաբանել