Հայ և շվեդ հայրիկները՝ Երևանում

Երևանի մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակ կայարանում հունիսի 23-ին բացվեց «Հայ և շվեդ հայրիկներ» խորագրով լուսանկարչական ցուցահանդես։ Լուսանկարների մի մասը շվեդ լուսանկարիչ Յուհան Բևմանի աշխատանքներն էին այն շվեդ հայրերի մասին, որոնք վեց ամիս գնացել են իրենց երեխաների խնամքի արձակուրդի։ Մյուս մասը հայ լուսանկարիչ Արեգ Բալայանի աշխատանքներն են հայ հայրերի՝ իրենց երեխաների հետ անցկացրած պահերի մասին։