Զինծառայողներ տեղափոխող «ԳԱԶ 66»-ը վթարի է ենթարկվել, յոթ հոգու վիճակը ծանր է

Հունիսի 24-ի առավոտյան ժամը  Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին ՊՆ «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 6 մետր սահել մոտակա ձորակը (թափքը պոկվել է)։ 14 զինծառայողներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները 7 տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս 7-ինը՝ միջին ծանրության, հաղորդում է «Արմենպրեսը»։

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն Ֆեյսբուքում գրել է, որ բժիշկները 7 տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս 7-ինը՝ միջին ծանրության: