Ավտովթարից տուժած զինվորներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ խոսնակ

Այսօրվա ավտովթարից տուժած 14 զինվորների կյանքին վտանգ չի սպառնում, տեղեկացրել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ 

«Այսօրվա ավտովթարի հետ կապված՝ որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս պահին, բացի մեկ զինծառայողից, բոլորը գտնվում են Մուրացանի հոսպիտալում»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Հովհաննիսյանը։

Հունիսի 24-ի առավոտյան ժամը Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին ՊՆ «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 6 մետր սահել մոտակա ձորակը (թափքը պոկվել է)։ 14 զինծառայողներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները 7 տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս 7-ինը՝ միջին ծանրության։

Ավելի ուշ տուժած բոլոր զինծառայողները, բացի մեկից, տեղափոխվել են Երևան՝ կենտրոնական զինվորական հոսպիտալ, տեղեկացրել է Արծրուն Հովհաննիսյանը։