Հայկական հնդկացորենն ընդդեմ ռուսական գրեչկայի

Շիրակի մարզի Բավրա գյուղում սկսել է գործել հնդկացորենի (գրեչկա) մշակման փոքր գործարան։ Գործարանը հնարավորություն է տալիս, որ հարակից գյուղերը զբաղվեն հնդկացորենի մշակմամբ, որը պահանջարկ ունի ներքին շուկայում, սակայն գրեթե ամբողջությամբ ներկրվում է Ռուսաստանից։

Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքում էլ «Սարերի բարիք» սոցիալական ձեռնարկությունը ավանդական կարտոֆիլից բացի՝ գյուղացիներին հնարավորություն է տալիս մշակել այլ մշակաբույսեր և աշխատանք չորոնել խոպանում։

Ծրագրերին աջակցում է ԵՄ Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական զարգացման ծրագիրը (European Neighbourhood Programme for Agriculture and Rural Development)։ Այս տարի Եվրոպական Միության համաֆինանսավորմամբ Հայաստանի 7 մարզերում 10 ծրագիր է իրագործվել, որոնցից մի քանիսը տեղական ապրանքատեսակներով շուկան ապահովող սոցիալական ձեռնարկատիրություններ են։

Մեկնաբանել