«Արցախի ձայներ» երգչախումբը ելույթներ է ունեցել Գերմանիայում

Հունիսի 22-ից 26-ը Գերմանիայում ՀՀ դեսպանության հրավերով և գերմանահայոց համայնքային կառույցների աջակցությամբ Գերմանիայի Քիլ, Քյոլն և Համբուրգ քաղաքներում համերգային ծրագրով հանդես է եկել «Արցախի ձայներ» երգչախումբը` գեղարվեստական ղեկավար Լիրա Քոչարյանի գլխավորությամբ:

Արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Քիլում բացման խոսքով հանդես եկավ ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը, Քյոլնում` Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, առաջնորդական փոխանորդ Սերովբե վարդապետ Իսախանյանը, ԳԴՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը, Քյոլնի հայ համայնքի ղեկավար Մինու Նիկպայը:

Ներկաներին ուղղած իր խոսքում դեսպան Սմբատյանը, մասնավորապես, նշել է, որ համերգային ծրագիրը մեկ այլ կարևոր միջոց է հայկական հարուստ պատմական ժառանգությունը երաժշտության լեզվով ներկայացնելու, Արցախի շունչն ու ոգին լայն հասարակայնությանը փոխանցելու համար:

«Արցախի ձայներ» երգչախումբն իր բազմաժանր կատարողական արվեստով (ազգային, ժողովրդական, արտասահմանյան) արժանացել է գերմանահայութան և գերմանացի հանդիսատեսի ջերմ ընդունելությանը և բարձր գնահատականին:

Մեկնաբանել