Նիստը մեկնարկեց առանց Ժիրայր Սեֆիլյանի և փաստաբանների

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստը: Ամբասանտյալներից Ժիրայր Սեֆիլյանի, Ներսես Պողոսյանի և Գևորգ Սաֆարյանի նկատմամբ սանկցիա է կիրառվել` հեռացում դահլիճից: Մեկ ժամ տևած ընդմիջումից հետո նիստը մեկնարկեց առանց նրանց և փաստաբանների ներկայության:

Դատավորն ընթեցելով կարգադրիչ Սամվել Նահապետյանի արձանագրությունն այն մասին, որ նա ըստ դատական օրենսգրգքի փորձել է զննել փաստաբաններին, սակայն վերջիններս հրաժարվել են:

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ` պաշտպանյալների վարքագծի վերաբերյալ համապատասխան որոշում կայացնելու: