Եվրահանձնաժողովը ռեկորդային՝ 2,42 մլրդ եվրո տուգանք է նշանակել Google-ի նկատմամբ

Եվրոպական հանձնաժողովը ռեկորդային՝ 2․42 մլրդ եվրո տուգանք է նշանակել Alphabet ընկերության (ապրանքանիշը՝ Google) նկատմամբ, հաղորդում է AFP-ն։

Կարգավորող մարմինը եզրահանգել է, որ Google-ը չարաշահել է գերիշխող դիրքը որոնողական համակարգերի շուկայում և հարցումների արդյունքների առաջին հորիզոնականներ է բերել իր գործընկեր կազմակերպությունների տվյալները։

Financial Times պարբերականը գրել է, որ Եվրահանձնաժողովի նշանակած տուգանքը հակամենաշնորհային գործերի շարքում ռեկորդային է։ Նախորդ ամենամեծ տուգանքը՝ 1․06 մլրդ եվրո, Եվրահանձնաժողովը նշանակել էր Intel ընկերության նկատմամբ 2009թ․։

Մեկնաբանել