Արարատ Խանդոյանը դատապարտվեց 3 տարի 6 ամսվա ազատազրկման

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր Արարատ Խանդոյանին դատապարտեց 3 տարի 6 ամսվա ազատազրկման։ Դատախազը նրա համար պահանջել էր 4 տարվա ազատազրկում:

Արարատ Խանդոյանը՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) եղբայրը, մեղադրվում էր ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։

Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է բողոքարկել վճիռը, քանի որ դատական նիստն ընթացել է անկողմնակալ:

«Թե անմեղության կանխավարծակի խախտումով, թե արդար դատաքննության իրավունքի խախտումով և երկու սուտ անձանց ցուցմունքներով Արարատ Խանդոյանը դատապարտվեց ազատազրկման»,- ասաց փաստաբանը:

Լուսանկարը` Ազատություն ռադիոկայանից

Մեկնաբանել