Ոչ կանոնավոր չվերթներ՝ ամռան ընթացքում

Կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը ամռան ընթացքում մի շարք ավիաընկերությունների զբոսաշրջային ուղղություններով ոչ կանոնավոր չվերթներ իրականացնելու թույտվություն է տրամադրել:

Չվերթերը լինելու են Վառնա-Երևան-Վառնա, Հուրգադա-Երևան-Հուրգադա, Հերակլիոն-Երևան-Հերակլիոն, Երևան-Բարսելոնա-Երևան, Երևան-Սալոնիկ-Երևան ուղղություններով։