Պոլսի Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովի որոշմամբ՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի՝ պատրիարքական փոխանորդի լիազորությունները դադարեցվում են, հաղորդում է «Ակօս»-ը։
Ժողովի նիստը գումարվել է հունիսի 28-ին։ Որոշումը կայացվել է 22 կողմ և 2 դեմ ձայներով։
Աթեշյանը մայիսի 24-ին հայտարարել էր պատրիարքական փոխանորդի պաշտոնից հեռանալու մտադրության մասին:
Մարտի 15-ին հոգևորականության քվեարկության արդյունքում Պոլսի պատրիարքի տեղապահ էր ընտրվել Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ, պոլսահայ Գարեգին արք․ Բեքչյանը։ Բեքչյանի և Աթեշյանի ﬕջև հունիսի 24-ին հանդիպում էր տեղի ունեցել: Հանդիպմանը Աթեշյանը հայտնել էր, որ չի մտածում փոխանորդի պաշտոնից հրաժարական տալու մասին: