Որոնելով Երեմիա Քյոմուրճյանին

Գայանե Այվազյանը պատմական գիտությունների թեկնածու է։ «Հրանտ Դինք» հիմնադրամի փորձի փոխանակման ծրագրով անցած վեց ամիսներին աշխատել է Ստամբուլի Շեհիր համալսարանի Արդի թուրքագիտական ուսումնասիրությունների կենտրոնում՝ իբրև այցելու գիտնական: Նրա աշխատանքային թեման էր Երեմիա Քյոմուրճյանի որոշ անտիպ բնագրերի քննությունը և գիտական հրատարակությունը:

Երեմիա Քյոմուրճյանը հայ մատենագրական մտքի նշանավոր ներկայացուցիչներից է: Ապրել և գործել է Ստամբուլում (1637-1695): Թողել է հարուստ գրական ժառանգություն՝ պատմություններ, օրագրական գրառումներ, տեղագրություններ, ջատագովություններ ու հակաճառություններ, նամակներ և այլն։

Մեկնաբանել