Արայիկ Խանդոյանին դատարանի նկուղում ծեծի են ենթարկել․ փաստաբան

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը («Միայնակ Գայլ») ծեծի է ենթարկվել դատարանի նկուղային հարկում այս մասին գրել է Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը․

«Այսօր Ավան և Նոր Նորքի դատարանում, նկուղային հարկում ծեծի է ենթարկվել նաև Արայիկ Խանդոյանը, աչքերի տակ այս պահին սևացած է, կան նաև այլ կապտուկներ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Ղարագյոզյանը։ 
 

Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռեր» խմբի գործով դատական նիստն անցել է լարված մթնոլորտում, տեղի են ունեցել բախումներ ամբաստանյալների և ոստիկանների միջև։