Անի Զախարյանը դատապարտվեց 1,5 տարվա ազատազրկման, որը պայմանականորեն չի կիրառվի

Երևանի Խորենացի փողոցում անցած տարվա հուլիսի 19-ին ոստիկանության մեքենայի ապակին կոտրելու հրահանգներ տալու մեջ մեղադրվող` Հայաստանի «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը դատապարտվեց 1 տարի 6 ամիս ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվի, դրա փոխարեն սահմանվեց փորձաշրջան 2 տարի ժամկետով, հաղորդում է tert.am կայքը։

Դատախազը պահանջել էր 3 տարվա պայմանական ազատազրկման դատապարտել Անի Զախարյանին. «Միջնորդում եմ դատապարտել 3 տարվա ազատազրկման, սակայն, կիրառելով 70-րդ հոդվածը՝ պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան 4 տարվա ժամկետով»:

Անի Զախարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է` ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելուն կամ վնասելուն դրդելը, որը կատարվել է՝ կապված անձի կամ նրա մերձավորի կողմից իր ծառայողական կամ հասարակական պարտքը կատարելու հետ:

Մեկնաբանել