Դավիթ Հարությունյանը հեղափոխության դեպքում «կոշտ արձագանք» է խոստանում

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը «կոշտ արձագանք» է խոստանում հեղափոխության դեպքում․ այս մասին նա հայտարարել է երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, հաղորդում է news.am-ը։

Դավիթ Հարությունյանն այդկերպ արձագանքել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի թավշյա հեղափոխություն անելու հայտարարությանը:

Հարցին՝ ի՞նչ նկատի ունի կոշտ արձագանք ասելով, արդարադատության նախարարը պատասխանել է. «Ցանկացած հեղափոխություն, եթե խոսքը բռնի ուժով հեղափոխության մասին է, ենթադրում է բնականաբար ազդելու միջոցներ, որովհետև խոսքը վերաբերում է սովորական քրեական հանցագործությանը»:

«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ՍիվիլՆեթի տաղավարում մեկնաբանել է «թավշյա հեղափոխության» հնարավորությունը։

Մեկնաբանել