Գևորգ Սաֆարյանը կշարունակի մնալ բանտում

Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է Գևորգ Սաֆարյանի բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի վճիռը` երկու տարով ազատազրկել ընդդիմադիր գործչին, այս մասին գրում է azatutyun.am-ը:

Գևորգ Սաֆարյանը հունվարին դատապարտվեց 2 տարվա ազատազրկման` 2016 թվականի Ամանորի գիշերը ոստիկան Գեղամ Խաչատրյանին հարվածելու մեղադրանքով։

Նա մեղադրվում է նաև 2015 թվականի ապրիլին զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ։

Մեկնաբանել