Նյու Յորքի դատարանը մերժել է Ադրբեջանի միջազգային բանկի պարտատերերի հայցը

Հունիսի 29-ին Նյու Յորքի՝ ԱՄՆ-ի Սնանկության դատարանը մերժել է Ադրբեջանի միջազգային բանկի պարտատերերի հայցը, որոնք դժգոհ են բանկի արտաքին պարտքի վերակազմավորման պլանից, հաղորդում է Meydan TV-ն։

Նիստը նախագահող դատավորը հայտարարել է, որ պարտատերերի բարձրացրած հարցերը չեն հասնում ԱՄՆ-ի հիմնարար սկզբունքների խախտման աստիճանի։

Բանկի վարչության նախագահ Խալիդ Ախադովը հայտարարել է, որ վերակազմավորման գործընթացը շարունակվում է և հույս հայտնել, որ արդյունքը դրական կլինի։

Մայիսի 15-ին Ադրբեջանի միջազգային բանկը Նյու Յորքում սնանկության հայց է ներկայացրել՝ 3,3 մլրդ պարտքի վերակազմավորման հարցում օգնություն ստանալու համար։ Ադրբեջանի խոշորագույն բանկին մեծապես հարվածել է նավթի գնանկումն ու փոխարժեքների տատանումը։

Ավելին՝ Ադրբեջանի խոշորագույն բանկը սնանկացման եզրին է: