Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը: Դատական նիստին ներկա չէին Ժիրայր Սեֆիլյանը, Ներսես Պողոսյանը և Գեւորգ Սաֆարյանը, նրանց նկատմամբ սանկցիա էր կիրառվել:
Սեֆիլյանի նկատմամբ` 6 ժամով, Ներսես Պողսյանի` 5, իսկ Սաֆարյանի նկատմամբ 3 ժամով:
Փաստաբանները հայտարարում են, որ իրենց տեղեկություններով դատարանի դահլիճից դուրս բարձր ձայներ են լսվել և պահանջում են, որ տեղեկություն տրամադրվի, թե ինչ վիճակում են պաշտպանյալները:
Փաստաբան Տիգրան Եգորյանն իր հերթին հայտարարեց, թե իրեն տեղեկություններ են հասել, որ իր պաշտպանյալ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ դատական շենքի խցում բռնություն է կիրառվում:
Դատարանը քննարկում է պաշտպանյալներին դատարանի դահլիճ բերելու հարցը:
Ամբաստանյալներից Սասունիկ Կիրակոսյանի ինքնազգացողությունը վատացավ և նրա շահերի պաշտպան Կարեն Հակոբյանը դատարանին միջնորդեց նիստը ընդմիջել:
Դատական նիստը կես ժամով ընդմիջվեց: