Կրկին սանկցիաներ Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստի ընթացքում

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը: Տասը րոպե տևած ընդմիջումից հետո դատարան բերվեցին դատական նիստերի դահլիճից հեռացված երեք ամբաստանյալներ` Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը և Ներսես Պողոսյանը:

Սակայն նախորդ նիստին ոտքի չկանգնելու և նախազգուշացում ստանալուց հետո դատարանն այս անգամ որոշում կայացրեց սանկցիա կիառել Գևորգ Սաֆարյանի և Հրայր Թոփչյանի նկատմամբ` տասը ժամ հեռացնելով նիստերի դահլիճից:

Ժիրայր Սեֆիլյանը և մյուսները ստացան նախազգուշացում` կրկին ոտքի չկանգնելու պատճառով:

Դատական նիստը հետաձգվեց մեկ ժամով:

Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով [ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ]։