Ագրամունտի պաշտոնանկության նախաձեռնությունը հանձնվել է ԵԽԽՎ քարտուղարություն

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ավարտից հետո ԵԽԽՎ
քարտուղարությանն է հանձնվել կառույցի նախագահ Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը: Այս մասին «Արﬔնպրես»-ի հետ զրույցում ասել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:

Օրերս Ագրամունտը հեռացվել էր Եվրոպայի ժողովրդական կուսակցություն (ԵԺԿ) քաղաքական խմբից: