Բաքվի Կարմիր խաչն այցելել է Զավեն Կարապետյանին

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի ներկայացուցչության աշխատակիցներն այցելել են Զավեն Կարապետյանին։ ՍիվիլՆեթի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Կարմիր Խաչի երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին։ Նրա խոսքով՝ այցելությունը տեղի է ունեցել հուլիսի 1-ին՝ ընդունված ընթացակարգի համաձայն։

Հունիսի 21-ի առավոտյան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց՝ պնդելով, որ իր ուժերը «կանխել են հայկական դիվերսիոն ներթափանցման փորձ, գերեվարվել է մեկ հայ զինծառայող»։ Արցախի Պաշտպանության բանակը հերքեց տեղեկությունը՝ այն որակելով «հերթական ապատեղեկատվություն»։ Հայկական կողմը հայտարարում է, որ Զավեն Կարապետյանը չի ծառայել, ունի մտավոր խնդիրներ։

Մեկնաբանել