Ալիևը «մեծ հույսեր է կապում» ԱՄՆ-ի և անձամբ Թրամփի հետ

Ադրբեջանը «մեծ հույսեր է կապում» ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի և «անձամբ» նախագահ Դոնալդ Թրամփի հետ․ ասված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ԱՄՆ-ի Անկախության օրվա կապակցությամբ ամերիկացի պաշտոնակցին ուղղված շնորհավորական նամակում։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ալիևը հույս է հայտնել, որ Վաշինգտոնի և անձամբ Դոնալդ Թրամփի ջանքերով ղարաբաղյան հակամարտությունը կստանա «խաղաղ և արդար լուծում՝ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակում»։

Մեկնաբանել