Սամվել Կարապետյանը «ապագայի հիվանդանոց» կկառուցի

Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ մտնող «Տաշիր Մեդիկա» ընկերությունը մերձմոսկովյան Սկոլկովոյում կկառուցի ապագայի հիվանդանոց, հաղորդում է ռուսական «Վեդոմոստի» թերթը։

Ըստ թերթի՝ «Տաշիր Մեդիկա» ընկերությունը ծրագիրը կիրականացնի Սեուլի Բունդան ազգային համալսարանի հետ և կկատարի 15 մլրդ ռուբլու (250 մլն դոլար) ներդրում։

Հիվանդանոցի նախագիծը կներկայացվի հուլիսի 7-ին՝ Մոսկվայի քաղաքային ֆորումի ժամանակ (Moscow Urban Forum 2017): Կողմերն արդեն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, «Վեդոմոստի» թերթին ասել է «Տաշիր» խմբի ներկայացուցիչ Զառա Աճեմյանը։

Մեկնաբանել