Շրջվել է Երևան-Անապա ուղևորվող միկրոավտոբուսը․ կան վիրավորներ

Ստավրոպոլի երկրամասի Նեվիննոմինսկ քաղաքի մոտակայքում հուլիսի 11-ին շրջվել է Երևան-Անապա ուղևորվող միկրոավտոբուսը, հայտնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Ժամը 14։15-ին Ռուսաստանի դաշնության ԱԻՆ ազգային ճգնաժամային կառավարման կենտրոն օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ ժամը 13։55-ին Մ-4 դաշնային ավտոճանապարհի 271-րդ կմ-ին՝ Ստավրոպոլի երկրամասի Նեվիննոմինսկ քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար և կա 3 տուժած։ Պարզվել է, որ «Mercedes Vito» մակնիշի 34FZ906 պետհամարանիշով միկրոավտոբուսը (Երևան – Անապա երթուղով ընթացող) շրջվել է. զոհեր չկան: Միկրոավտոբուսում եղել են 7 ՀՀ քաղաքացի. վարորդը՝ 1961թ. ծնված Սեյրան Շահվերդյանը, ուղևորներ՝ 1961թ. ծնված Արսեն Ազիզյանը և 1985թ. ծնված Սոֆիկ Ալոյանը, հոսպիտալացվել են Նեվիննոմինսկ քաղաքի հիվանդանոց, իսկ մյուսները՝ այլ տրանսպորտային միջոցներով շարունակել են ճանապարհը»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Ըստ ԱԻՆ-ի՝ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատ­ել են միջին ծանրության:

Մեկնաբանել