Հուլիսի 11-ին ավստրիական Մաուէրբախում` ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում, կայացել է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ կայքը։
«Հանդիպման օրակարգում էր ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը։ Այս համատեքստում երկուստեք շեշտվեց Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը»,- նշված է հաղորդագրությունում։
Այսօր նախատեսված է նաև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որը կայանալու է Բրյուսելում։
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի