Համանախագահները կաջակցեն Սարգսյան-Ալիև հանդիպման կազմակերպմանը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) հանդես են եկել երեկ Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպման վերաբերյալ հայտարարությամբ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը։

Հայտարարությունում նշվում է, որ նախարարները հանդիպել են՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ հետագա աշխատանքի ուղիները։

«Նախարարները համաձայնեցին իրենց նախագահներին փոխանցել համանախագահների՝ այս տարի՝ ավելի ուշ, բարձր մակարդակի հանդիպման առաջարկը։ Համանախագահներն իրենց աջակցությունն առաջարկեցին նման հանդիպում կազմակերպելու հարցում։

Քննարկվել է նաև առկա իրավիճակը շփման գծում։

Նախարարներն ու համանախագահները համաձայնեցին կրկին հանդիպել Նյու Յորքում սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակում»,- ասված է հայտարարությունում։

Մեկնաբանել