Ավարտվեց «Ոսկե ծիրան»14-րդ միջազգային կինոփառատոնը

«Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողության շրջանակներում հայտարարվեցին մրցանակակիրները: Փակման արարողությունը նշանավորվեց «Ոսկե ծիրան»-ի կողմից Ռեժիսոր Ջո Բեռլինգերին «Վարպետ» հատուկ մրցանակի հանձմամբ:

«Միջազգային խաղարկային մրցույթի» գլխավոր մրցանակին է արժանացել «Ցանկալի Դուրգան» ֆիլմը, որի ռեժիսորն է Սանալ Կումար Սասիդհարան (Հնդկաստան): «Արծաթե ծիրանի» մրցանակին է արժանացել «Արաբիա» ֆիլմը, ռեժիսոր` Աֆոնսու Ուչոա/Ժուան Դումանս (Բրազիլիա): Ժյուրիի հատուկ մրցանակին է արժանացել «Վեսթերն» ֆիլմը, ռեժիսոր` Վալեսկա Գրիզեբախ (Գերմանիա /Բուլղարիա/Ավստրիա):

«Միջազգային վավերագրական մրցույթի» գլխավոր մրցանակին է արժանացել «Ուրվականների որս» ֆիլմը, ռեժիսոր` Ռաեդ Անդոնի (Ֆրանսիա/Պաղեստին/Շվեյցարիա/Քաթար): «Արծաթե ծիրանի» մրցանակին է արժանացել «Դերդո մայրիկը և ընկուզենին», ռեժիսոր` Սերդար Օնալ (Թուրքիա/Հայաստան): «Գյուղացիներ», ռեժիսոր` Ցվետան Դրագնև (Բուլղարիա):

«Հայկական համայնապատկերի» լիամետրաժ խաղարկային մրցույթում «Ոսկե ծիրան» շնորհվել է «Դոնալդը լաց եղավ» ֆիլմին, ռեժիսոր` Քրիս Ավետիսյան (ԱՄՆ): Ժյուրիի հատուկ հիշատակում դերակատարման համար Սամվել Թադևոսյան, «Կյանք ու կռիվ», ռեժիսոր` Մհեր Մկրտչյան (Հայաստան):

Նույն անվանակարգի վավերագրական մրցույթում գլխավոր մրցանակի է արժանացել «Ձյուն կար» ֆիլմը, ռեժիսոր` Թամարա Ստեփաանյան (Ֆրանսիա/Հայաստան/Լիբանան): Ժյուրիի հատուկ հիշատակման է արժանացել «Օրիժին» ֆիլմը, ռեժիսոր` Աշոտ Մկրտչյան (Հայաստան):

Կարճամետրաժ մրցույթում գլխավոր մրցանակի է արժանացել «Ջրի երեսին մնալ» ֆիլմը, ռեժիսոր` Էրիկ Շահինյան (ԱՄՆ):

Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակ լավագույն սցենարի համար արժանացել է «Դոնալդը լաց եղավ» ֆիլմը, ռեժիսոր` Քրիս Ավետիսյան (ԱՄՆ)

ՖԻՊՐԵՍԻ ժյուրիի մրցանակին է արժանացել «Անկաշառը» ֆիլմը, ռեժիսոր` Մոհամադ Ռասուլոֆ (Իրան):

Միջոցառումը եզրափակվեց Բեռլինգերի «Բնաջնջման մտադրություն» (2017) ֆիլմի ցուցադրությամբ:

Մեկնաբանել