ՌԴ Դաշնության խորհուրդը վավերացրեց հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը, որը ստորագրվել էր 2016թ․ նոյեմբերի 30-ին Մոսկվայում։
Համաձայնագիրն ու դրա հավելվածը սահմանում են ՌԴ և Հայաստանի միացյալ զորախմբի նշանակությունը, ձևավորման, տեղակայման և կիրառման կարգը։ Նշվում է, որ միացյալ զորախումբը նախատեսված է հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ռազմական անվտանգության ապահովման համար։
Ավելին՝ Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրեցին միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը։