«Նոր հայաստան հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը կոչ է անում հանրությանը մասնակցել Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցող «Սասնա ծռեր» խմբի դատավարությանը և սատար կանգնել նրանց։
Այսօր Ժիրայր Սեֆիլյանի դատական գործով ընդմիջման ժամանակ նամակը փոխանցվել է Հիմնադիր խորհրդարանի մամուլի խոսնակ Սյուզան Սիմոնյանին:
Նամակի բովանդակությունը ստորև.
«Սիրելի՛ ժողովուրդ,
Ինչպես մեկ տարի առաջ, այսօր ևս ստեղծվել է հնարավորություն ժողովրդային համախմբման: Ու եթե մեկ տարի առաջ այն տեղի էր ունենում ոստիկանների գնդում՝ «Սասնա ծռերի» բարձրացրած ապստամբական դրոշի շուրջ, Խորենացի փողոցում ու Սարի թաղում, ապա այսօր դա պետք է կատարավի դատարանի շենքի շուրջ, որտեղ գտնվում են ապստամբական դրոշը անսասան պահած մեր երկրի ու ժողովրդի համար անձնազոհության պատրաստ արդարադատության և անկախության նվիրյալները:
Կոչ եմ անում դատավարության օրերին մեծ բազմությամբ հավաքվել դատարանի շենքի մոտ և ժողովրդի ներկայության բավարար քանակի դեպքում շրջափակել շենքը և գաղութային ոստիկանությանը պարտադրել ազատ արձակել մեր ռազմագերիներին, մեր բոլորի սիրելի «Սասնա ծռերին»:
Ժիրայր Սեֆլյան 21.07.2017թ.