Սևան Նշանյանը ապաստան է հայցում Հունաստանում

Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նշանյանը, որը հուլիսի 14-ին հայտարարել էր թուրքական բանտից փախուստի մասին, ապաստան ստանալու դիմում է ներկայացրել Հունաստանի իշխանություններին: Այս մասին նա ասել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում: Նա նշել է, որ գործընթացը բարեհաջող ավարտին հասցնելուց հետո կցանկանար այցելել Հայաստան:

Սևան Նշանյանը նշել է, որ Հունաստանի իշխանություններին ապաստան հայցելու գործընթացն այսօր է սկսում: «Հունաստանն ի սկզբանե դիտարկել եմ որպես իմ երկրորդ կամ երրորդ հայրենիք, սա շատ գեղեցիկ ու քաղաքակիրթ երկիր է: Շատ ուրախ կլինեմ կյանքիս նոր փուլն անցկացնել այստեղ»,- ասել է Նշանյանը։

Հարցին, թե ինչպես է փախել բանտից, Նշանյանը պատասխանել է․ «Դյուրին էր: Ոչ մի խնդիր չեղավ: 1.5-2 տարի ծրագրեցինք, սակայն գործնականում այդ ծրագրերից և ոչ մեկի կարիքը չեղավ: Քայլեցինք, գնացինք»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ Արմենպրեսի կայքում։

Մեկնաբանել