Լրագրող Այդըն Էնգինը ՍիվիլՆեթին պատմում է Հրանտ Դինքի սպանության պատճառների ու ընթացող դատավարության մասին։ Էնգինը Դինքի ընկերն է, «Ներողություն ենք խնդրում» նախաձեռնության հեղինակներ և «Ջումհուրիյեթ» թերթի հոդվածագիր։ Ըստ Այդըն Էնգինի՝ Դինքը խոսում էր մարդկանց հասկանալի լեզվով և կարողանում փոխել նրանց։
«Մի օր իմ ու Հրանտի դեմ թակարդ էին լարել կամ նման մի բան, բայց մենք տեղյակ չէինք։ Երկուսիս կանչել էին զեկույցով հանդես գալ Անթալիայի համալսարանում։ Համալսարանի ուսանողների ձեռքը Թուրքիայի փոքր դրոշներ էին տվել, ուսանողները դրանք ոտքի տակ էին դրել։ Իմ ու Հրանտի խոսելու ժամանակ դրոշները թափարհարելով իրենց բողոքն էին հայտնելու, գուցե մտադիր էին նաև ծեծել մեզ։ Մենք ոչինչ չգիտեինք։ Սկզբից ես խոսեցի, ասացի, որ Թուրքիան պետք է առերեսվի իր պատմության հետ և այլն և այլն։ Դե իմ խոսքն այդքան կարևոր չէր, հետո Հրանտը հելավ ու սկսեց խոսել։ 400-500 հոգի, բոլորը թուրք ուսանողներ, ատելությամբ նայում էին նրան, սակայն որոշ ժամանակ անց ատելությամբ Հրանտին նայողների դեմքը գնալով փոխվեց։ Ես էլ նստած տեղից նայում էի։ Հրանտը խոսեց երեսուն-քառասուն րոպե, ուսանողները մոռացան իրենց դրոշները, բոլորը ոտքի կանգնեցին ու սկսեցին ծափահարել․․․»,- ասում է Այդըն Էնգինը։