Լոռու մարզի Արդվի գյուղի բնակիչներն ավելի քան մեկուկես ժամ է` փակել են իրենց գյուղ տանող ճանապարհը՝ ոսկու հանքի երկրաբանական ուսումնասիրություն իրականացնող ընկերության ներկայացուցիչների առաջ, այս մասին գրում է Հետք պարբերականը:
Այսօր Արդվիի համայնքապետարանում նախատեսված էին հանրային լսումներ, սակայն գյուղացիները որոշեցին հենց ճանապարհից հետ դարձնել հանքի համար երկրաբանական ուսումնասիրություններ անցկացնող «Միռամ» ՍՊԸ-ի ներկայացուցիչներին։
«Մեր ոսկին մեր պատմությունն է», «Հեռու Արդվուց», «Արդվին հայոց սրբավայր է» և այլ կարգախոսներով ցուցապաստառներ են պարզել արդվեցի երեխաները։
Գյուղապետարանի հաշվապահ Անդրանիկ Կիրակոսյանն ասում է, որ գյուղը 566 հա արոտավայր ունի, որից 140-ն ուզում են ոսկու ուսումնասիրության համար վերցնել, և իրենց բան չի մնա. «Մենք պատմություն ունենք, գերեզմաններ ունենք, ջրի աղբյուրներ ունենք էնտեղ։ Մենք իրենց տալու բան չունենք»,- ասաց ճանապարհը փակող գյուղացիներից մեկը։
Հանրային քննարկումները նախատեսված էին ժամը 12։00-ին, սակայն առայժմ ընկերության ներկայացուցիչները չեն ժամանել Արդվի։ Փոխարենը գյուղացիներին աջակցելու են եկել բնապահպաններն ու «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Գևորգ Գեորգիսյանը։
Նյութն ամբողջությամբ Հետքում: