Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է «Սասնա ծռերի» 18 անդամների գործով դատական նիստը:
12:35
«Սասնա ծռեր» խմբի անդամներից Թորոս Թորոսյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը նիստի սկզբում դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց։
«Սույն քրեական գործով Դուք ցուցաբերում եք այնպիսի վարքագիծ, որը կարող է խոսել միայն ձեր՝ ի վնաս պաշտպանական կողմի ուղղված շահագրգռվածության»,- ասաց Սիմոնյանը:
Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ` քննարկելու ինքնաբացարկի միջնորդությունը: