Պատվիրել ռեստորանում՝ մինչև այնտեղ գնալը․ հայ երիտասարդների հավելվածը

Հուլիսի 24-ին մեկնարկել «Սևան Ստարտափ Սամմիթը», որտեղ հայկական ընկերությունները, ինչպես նաև սկսնակ նախաձեռնությունները ներկայացնում են իրենց նախագծերն ու գաղափարները։ Նախագծերից մեկը Menu Live բջջային հավելվածն է, որի միջոցով կարելի է պատվերը կատարել սրճարանում կամ ռեստորանում՝ մինչև այնտեղ գնալը՝ այդպիսով տնտեսելով ժամանակը։ Menu Live-ից Հայկ Աղավելյանը ՍիվիլՆեթին պատմում է իրենց հավելվածի մասին։