Գորիսյան 3D տպիչները՝ Սևանում

Հուլիսի 24-ին մեկնարկել «Սևան Ստարտափ Սամմիթը», որտեղ հայկական ընկերությունները, ինչպես նաև սկսնակ նախաձեռնությունները ներկայացնում են իրենց նախագծերն ու գաղափարները։ Գորիսում Արտուր Խոջաբաղյանը հիմնել է 3D տպիչների (պրինտերների) արտադրություն ու այս տարվա ընթացքում արդեն վաճառել 36 տպիչ։ Նա պատմում է, որ Հայաստանում կան ինժեներներ, անհատներ, ովքեր զբաղվում են տպիչների արտադրությամբ ու ներկրմամբ, սակայն որպես այս գործով զբաղվող կազմակերպություն՝ իրենք միակն են։ Իրենց արտադրած տպիչները Արտուրը ներկայացնում էր «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի ժամանակ։ Ընկերությունը կոչվում է «ՕգմենթԱր» (AugmentAr):

Մեկնաբանել